Submitted by detq-admin on
DETQ

Թեհրանում Ռուսաստանի դեսպանը կանչել է Իրանի ԱԳՆ

Թեհրանում Ռուսաստանի Դաշնության արտաքին և լիազոր դեսպան Ալեքսեյ Դեդովը կանչվել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Իրանի ԱԳՆ-ում Ռուսաստանի դեսպանին բողոքի նոտա է հանձնվել՝ կապված Մոսկվայում երկուշաբթի օրը կայացած Ռուսաստանի և Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի ռազմավարական երկխոսության խորհրդի նիստի ընթացքում ընդունված հայտարարության հետ։ Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչը ռուս դիվանագետին հորդորել է ճշտել այս հարցում Ռուսաստանի իշխանությունների պաշտոնական դիրքորոշումը։ 

Միևնույն ժամանակ իրանական կողմն ընդգծել է, որ Պարսից ծոցի երեք կղզիները պատկանում են Իրանին։ 

Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը Մոսկվայում Ռուսաստանի և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրների միջև՝ Օմանի արտգործնախարարի և Համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղարի մասնակցությամբ ռազմավարական երկխոսության հանդիպում է կայացել։ Հանդիպումից հետո Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը և Ռուսաստանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ Իրանի համար անընդունելի ձևակերպումներ են եղել։


Կազմակերպության քարտուղարության հայտարարությունում, մասնավորապես, նշվել էր, որ նախարարները «հաստատել են խաղաղ ջանքերի աջակցությունը, այդ թվում Արաբական Միացյալ Էմիրությունների նախաձեռնությունը և երեք կղզիների՝ Մեծ Թոմբեի, Փոքր Թոմբեի և Բումուսայի խնդրի խաղաղ լուծման ջանքերը երկկողմ բանակցությունների կամ ՄԱԿ Միջազգային դատարանի միջոցով»։ 

#Դետքի_հետագծով

Բումուսա, Մեծ և Փոքր Թոնբ կղզիները գտնվում են Պարսից ծոցի ռազմավարական տեսակետից կարևոր շրջանում: Դեռևս 19-րդ դարում զավթված լինելով Մեծ Բրիտանիայի կողմից՝ դրանք Լոնդոնի կողմից պաշտոնապես Թեհրանին են հանձնվել 1971 թվականին՝ Արաբական Ամիրայություների Դաշնության՝ որպես միասնական պետության կազմավորումից ոչ շատ առաջ: Այդ ժամանակներից շարունակվում է տարածքային վեճը երկու պետությունների միջև: Իրանական կողմը պնդում է, որ միջազգային հեղինակավոր փաստաթղթերի համաձայն այս կղզիները պատկանում են իրեն։
 

Ավելացնել նոր մեկնաբանություն