Submitted by A.Muradyan on
«Թուրքիան սպասում է, որ Ռուսաստանը 2025-ին լքի Ղարաբաղը». Էրդողան

«Թուրքիան սպասում է, որ Ռուսաստանը 2025-ին լքի Ղարաբաղը». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ Ռուսաստանը հավատարիմ կմնա իր խոստմանը և 2025-ին կհեռանա Ղարաբաղից։ Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։ Էրդողանը շեշտել է, որ ըստ համաձայնագրի Ռուսաստանը մինչև 2025 թվականն է մնալու տարածաշրջանում։ Թուրքիայի նախագահը նշել է, իր եղբայր Ալիևը ևս հետևում է զարգացումներին։ Էրդողանի այս հայտարարությունը ցույց է տալիս ռուս- թուրքական հարաբաերություններում առկա մի շարք ճաքերի մասին։

Թուրքիան Արևմուտքի այն գործիքն է, որի միջոցով Հարավային Կովկասում պետք է արգելք հանդիսանա Ռուսաստանի համար։ Եթե ռուս խաղաղապահները ավարտեն իրենց առաքելությունը Արցախում, ապա թուրք- ադրբեջանական ուժերը իրենց աբողջ ռեսուրսները կենտրոնացնելու են Սյունիքի և Վայոց ձորի նվաճման ուղղությամբ։

#դետքի_հետագծով

Ավելացնել նոր մեկնաբանություն