Submitted by A.Gevorgyan on
jiokk

Թուրքիան աջակցում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղությանը. Էրդողան

Թուրքիան աջակցում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հաստատմանը և կարծում է, որ այս դեպքում պարտվողներ չեն լինի։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։ 

«Ինչպես խաղաղության հասնելու համար պարտվողներ չկան, այնպես էլ պատերազմում չկան հաղթողներ: Մենք ցանկանում ենք մեր տարածաշրջանում խաղաղության հույսը արթնացնել: Մենք աջակցում ենք Ուկրաինայում արդար խաղաղության հաստատմանը»,- այս մասին Վիլնյուսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքների մամուլի ասուլիսում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն