Բլինքենն ու Ալիևն անդրադարձել են հայ-ադրբեջանական հարաբերություններին
«Նրանք (Ադրբեջանն ու Հայաստանը- խմբ․) զգալի առաջընթաց են գրանցել մի շարք հարցերում։ Վերջին հանդիպմանը նրանց հաջողվել է նվազեցնել չլուծված հարցերի թիվը։ Այսպիսով, կարծում ենք, որ չլուծված հարցերի շրջանակի կրճատմամբ խաղաղության պայմանագիրը հասանելի կլինի»,- այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։
Միլլերը հայտնել է նաև, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցում ընդգծել է Բերձորի (խմբ․) միջանցքով առևտրային, հումանիտար և մասնավոր տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժի կարևորությունը:
«Կողմերը պետք է պահպանեն տևական և արժանապատիվ խաղաղության ճանապարհին բանակցություններում դրական դինամիկան»,- հայտնել է Միլլերը:
Նշենք, որ 2023 թվականի հունիսի 27-29-ը Վաշինգտոնում բանակցություններ են տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի միջև։
Ավելացնել նոր մեկնաբանություն