Submitted by D.Guyumjyan on
DETQ

Իրանը հետամուտ է ահաբեկչության և քիմիական զենքի զոհերի իրավունքներին. Իրանի ՄԻՊ​​​​​​​

Իրանի Իսլամական Հանրապետության մարդու իրավունքների շտաբի քարտուղար Քազեմ Ղարիբ Աբադին հայտարարել է, որ Թեհրանը հետամուտ է միջազգային ասպարեզում ահաբեկչության և քիմիական զենքի զոհերի իրավունքների պաշտպանությանը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է «ParsToday» լրատվական գործակալությունը։

Աբադին նշել է, որ Իրանն աշխարհում քիմիական զենքի ամենամեծ զոհն է։ Նա հիշեցրել է, որ Իրանի ժողովրդի դեմ քիմիական զենքի կիրառման հետևանքով նահատակվել է ավելի քան 13 հազար մարդ, իսկ ավելի քան 100 հազար մարդ վիրավորվել է:

Իրանի մարդու իրավունքների շտաբի քարտուղարը նշել է, որ արևմտյան երկրները քիմիական զենք են տրամադրել Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնի ռեժիմին, որը վերջինս կիրառել է Իրանի ժողովրդի դեմ։ 

«Քիմիական զենքի կիրառման և ահաբեկչության զոհերի դեպքերին շատ կարևոր է իրավական, դատական ​​և միջազգային առումով հետամուտ լինելը, և դրա հիման վրա վերջերս Նիդերլանդներում դատական ​​հայց է հարուցվել։ Արևմտյան երկրները պետք է պատասխան տան Իրանի ժողովրդի դեմ կատարած հանցագործությունների համար»,- եզրափակել է նա։

#Դետքի_հետագծով

Իրան-իրաքյան պատերազմի ընթացքում Իրաքի իշխանությունները Իրանի դեմ քիմիական զենք կիրառեցին, որի հետևանքով իրանական կողմը չափազանց մեծ կորուստներ ունեցավ։ Չնայած պատերազմից հետո երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը, այնուամենայնիվ քիմական զենքի կիրառման թեման Իրանի համար շարունակում է մնալ չափազանց զգայուն։




 

Ավելացնել նոր մեկնաբանություն