Submitted by detq-editor on
Ադրբեջանը մասնակցում է Թուրքիայում անցկացվող ամենամեծ ձմեռային զորավարժություններին

Ադրբեջանը մասնակցում է Թուրքիայում անցկացվող ամենամեծ ձմեռային զորավարժություններին

Ադրբեջանը մասնակցում է Թուրքիայում անցկացվող ամենամեծ ձմեռային զորավարժություններին

Ադրբեջանի զինված ուժերը մասնակցում է ներկայիս Թուրքիայի Հանրապետության արևելյան Կարսի նահանգում անցկացվող ձմեռային զորավարժություններին։ Թուրքական պետական «Անադոլու» լրատվական գորածակալության հաղորդմամբ՝ 2023 թվականի ձմեռային զորավարժություններն ամենամեծն են Թուրքիայի Հանրապետության ողջ պատմության ընթացքում։

Հաղորդվում է, որ Կարսի նահանգի Սարիղամիշի շրջանում զորավարժություններին մասնակցում են աշխարհի 17 երկրների, այդ թվում՝ Գերմանիայի, Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերի ներկայացուցիչները։

Թուրքիայի պետական լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ քայլեր են մշակվում համատեղ զորավարժանքների ժամանակ գործողությունները համակարգելու ուղղությամբ, փորձարկվում են զորամասերի մարտունակությունը, ինչպես նաև մարտական ​​տեխնիկան և սպառազինությունը, այդ թվում՝ սաստիկ ցրտահարությունների ժամանակ։

Զորավարժություններին ներգրավված են տանկային և հրետանային ստորաբաժանումներ, ականանետային և դիպուկահարների անձնակազմեր, հատուկ նշանակության ստորաբաժանումներ ու ավիացիա։

Վարժանքներին հետևելու են անձամբ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ինչպես նաև երկրի զինված ուժերի բարձրագույն հրամանատարությունը։

Ավելացնել նոր մեկնաբանություն