Submitted by detq-editor on
Գերմանիան Ուկրաինային կտրամադրի 14 «Leopard-2» տանկ, ինչպես նաև այլ երկրներին թույլ կտա դրանք փոխանցել Կիևին

Գերմանիան Ուկրաինային կտրամադրի 14 «Leopard-2» տանկ, ինչպես նաև այլ երկրներին թույլ կտա դրանք փոխանցել Կիևին

Գերմանիան Ուկրաինային կտրամադրի 14 «Leopard-2» տանկ, ինչպես նաև այլ երկրներին թույլ կտա դրանք փոխանցել Կիևին

Գերմանիայի կառավարությունը հաստատել է, որ երկիրը մտադիր է Ուկրաինային «Leopard»-2 տեսակի տանկեր տրամադրել, ինչի մասին հայտնի է դարձել օրեր առաջ։ Ինչպես հաղորդում է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը, Կիևին կմատակարարվի 14 նման տանկ։


Միևնույն ժամանակ Գերմանիայի կառավարությունը հայտնել է, որ Գերմանիան չի խոչընդոտի այլ երկրների կողմից իրենց զինանոցում առկա գերմանական տանկերը Կիևին փոխանցելու գործընթացին, եթե այդ երկրները նման որոշում կայացնեն։

 

Ավելի վաղ Լեհաստանի իշխանությունները հայտարարել էին Ուկրաինային «Leopard-2» տանկեր տրամադրելու պատրաստակամության մասին։ Իսպանական մամուլում քննարկվում է, որ Մադրիդը կարող է իր մեքենաների մի մասը տրամադրել Կիևին։

 

Գերմանիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Բեռլինը չի կարողանա տանկերն անմիջապես ուղարկել Ուկրաինա։ Հայտարարության համաձայն՝ երկիրը պատրաստ է իրականացնել մատակարարումները, սակայն դրանք տեղի կունենան մոտ 3-4 ամսից։

 

««Leopard-2» տանկերը կարող են օգտագործվել Ուկրաինայում մոտ երեք ամսից։ Նախ կանցկացվեն վարժանքներ, այնուհետև տեխնիկան կուղարկվի Կիև»,- ասել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն