Իրանը և Ադրբեջանը տրանսպորտային հաղորդակցության ոլորտում քննարկում են ունեցել
Աստարայում տեղի է ունեցել տնտեսական համագործակցության ադրբեջանա-իրանական հանձնաժողովների համատեղ նիստ՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևի և Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Մեհրդադ Բազիրփաշայի նախագահությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային տրանսպորտային հաղորդակցությունների զարգացման հարցերը, ինչպես նաև էներգետիկ նախագծերը։
Այս մասին հայտնել է Ադրբեջանի կառավարության մամուլի ծառայությունը։
Ավելացնել նոր մեկնաբանություն