Submitted by detq-editor on
Ադրբեջանը մեծացրել է ԱՊՀ երկրների հետ ապրանքաշրջանառությունը

Ադրբեջանը մեծացրել է ԱՊՀ երկրների հետ ապրանքաշրջանառությունը

ԱՊՀ երկրների հետ Ադրբեջանի ապրանքաշրջանառությունը 2023 թվականի հունվար-հունիսին աճել է 21%-ով և կազմել 3․3 մլրդ դոլար։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի պետական ​​մաքսային կոմիտեն։

Տվյալների համաձայն՝ նշված ժամանակահատվածում Ադրբեջանի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 3․9%-ով՝ կազմելով 827․1 մլն դոլար։ Այսպիսով՝ ԱՊՀ երկրների մասնաբաժինն Ադրբեջանի ընդհանուր արտահանման մեջ կազմել է 4․6%:

Միաժամանակ ԱՊՀ երկրներից Ադրբեջան ներմուծումն աճել է 32․5%-ով՝ կազմելով 2․47 մլրդ դոլար, ըստ տեղեկատվության՝ «Համագործակցության երկրների» մասնաբաժինն Ադրբեջանի ներմուծման մեջ կազմել է 30․19%։

Մաքսային պետական ​​կոմիտեի տվյալներով՝ 2023 թվականի հունվար-հունիսին Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 2․1 մլրդ դոլար, որից 621 մլն դոլարը բաժին է ընկնում ադրբեջանական ապրանքների՝ Ռուսաստանի Դաշնություն արտահանմանը։ Բացի դրանից՝ 1․5 մլրդ դոլար կազմել է ռուսական ապրանքների ներմուծումն Ադրբեջան։

Ավելացնել նոր մեկնաբանություն