Ադրբեջանական բանակը վարժանքներ է անցկացնում Կասպից ծովում
Ադրբեջանական ռազմածովային, ցամաքային զորքերի, ռազմաօդային ուժերի և Պետական սահմանապահ ծառայության առափնյա պահպանության հետ Կասպից ծովում անցկացվում են «Խազրիի ալիք» համատեղ մարտավարական զորավարժություններ։ Այս մասին, «Դետք»-ի հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։
Զորավարժություններն անցկացվում են 2023 թվականի ուսումնական տարվա նախապատրաստական պլանի համաձայն, որը ստորագրել է Զաքիր Հասանովը:
Երեք փուլով անցկացվող զորավարժության ընթացքում իրականացվում են տարբեր դրվագներով գործողություններ: Զորախաղերին ներգրավված են անձնակազմի 1500 մարդ, ռազմածովային ուժերի մարտական նավեր, ապահովման նավեր, պետական սահմանապահ ծառայության առափնյա պահպանության պահակային նավեր, ուղղաթիռներ, ռազմաօդային ուժերի ԱԹՍ-ներ և ցամաքային զորքերի մարտական զրահապատ մեքենաներ:
Ավելացնել նոր մեկնաբանություն