Submitted by detq-editor on
Ադրբեջանի ԶՈՒ սպաները մասնակցում են բրիտանացի փորձագետների կողմից անցկացվող ականազերծման աշխատանքների վերապատրաստմանը

Ադրբեջան են ժամանել Մեծ Բրիտանիայի փորձագետները։ Այս մասին հայտնել է Բաքվում Բրիտանիայի դեսպանատունը։

Համաձայն առկա տեղեկության՝ մասնագետները երկու շաբաթվա ընթացքում վերապատրաստում կանցկացնեն Ադրբեջանի զինված ուժերի ընտրված սպաների հետ։

Դասընթացի շրջանակում իրականացվում է տարածքների ականազերծման ոլորտում գործնական գիտելիքի փոխանակում: Այս ծրագրի շրջանակում սպաները տեսական և գործնական դասընթացներ են անցնելու պայթյունավտանգ երևույթների մասին իրազեկվածության հետ կապված բազմաթիվ ոլորտներում: Այն ֆինանսավորում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը:

Ավելացնել նոր մեկնաբանություն