Թուրքական «BARKAN» տիպի հեռակառավարվող մարտական մեքենաներն անցել են թեստավորման առաջին փուլը
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության «BARKAN» տիպի հեռակառավարվող մարտական մեքենաները պաշտոնապես մտել են երկրի անվտանգության ուժերի գույքագրում։
«Havelsan»-ի մշակած այս անօդաչու ցամաքային մեքենան կցուցադրվի առաջիկա 16-րդ Միջազգային պաշտպանական արդյունաբերության ցուցահանդեսում, որը նախատեսվում է անցկացնել Ստամբուլում հուլիսի 25-ից 28-ը:
«BARKAN I» և «BARKAN II» մարտական մեքենաներն արդեն հանձնվել են Թուրքիայի պաշտպանական գերատեսչությանը և ենթակա են կիրառման: Ավարտվել է մարտական մեքենաների թեստավորման առաջին փուլը։
«Havelsan»-ի արտադրանքի մշակման և արտադրության տնօրեն Վեյսել Աթաօղլուն հայտարարել է, որ դեպի ռոբոտաշինություն և ինքնավար համակարգեր ճանապարհորդությունը սկսվել է «BARKAN I»-ով, և նրանք մոտ 1.5-2 տարի են նվիրել լայնածավալ դաշտային փորձարկումների իրականացմանը:
Ավելացնել նոր մեկնաբանություն