Submitted by D.Guyumjyan on
detq

«Աբու Մահդի» հրթիռը կարող է խոցել թշնամու ավիակիրները. Ալիռեզա Թանգսիրի

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թանգսիրին հայտարարել է, որ «Աբու Մահդի» թևավոր հրթիռը կարող է արդյունավետորեն կիրառվել հակառակորդի ավիակիրների և ինքնաթիռների դեմ: Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։

ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատարը նշել է, որ այս հրթիռի առանձնահատկություններից մեկն այն է, որ կարող է թշնամուն հեռու  պահել Իրանի ափերից և հաջողությամբ դիմակայել հակառակորդի վարած էլեկտրոնային պատերազմին։ Նրա խոսքով՝ նոր հրթիռը կարող է տեղադրվել նավի վրա և արձակվել ափամերձ հարթակից։

Նշվում է, որ «Աբու Մահդի» հրթիռն ունի ավելի քան 1000 կմ հեռահարություն և այն բազմապատկում է Իրանի Իսլամական Հանրապետության  ծովային պաշտպանության կարողությունը:

Հիշեցնենք, որ երկուշաբթի Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը համալրվել են «Աբու Մահդի» թևավոր հրթիռով։ Հրթիռը կարող է կրակ բացել շարժական և ստացիոնար բոլոր տեսակի կրիչներից, իսկ նրա նավիգացիայի համակագը՝ թարմացնել տեղեկությունը թիրախի գտնվելու վերջնական վայրի մասին թռիչքի ընթացքում։

#Դետքի_հետագծով

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը մշտապես համալրվում է տեղական արտադրության գերժամանակակից սպառազինությամբ։ Այս քաղաքականությունը խրախուսվում է երկրի իշխանությունների կողմից, որոնք փորձում են ամեն գնով նվազագույնի հասցնել այս հարցում Իրանի կախվածությունը տարբեր երկրներից։ 

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն