Submitted by A.Gevorgyan on
jusd

Քննարկվել է Ադրբեջանի և Նիգերիայի միջև ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությունը

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անցկացվող «IDEF-2023» պաշտպանական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսի երկրորդ օրը պաշտպանական արդյունաբերության փոխնախարար Վուգար Մուստաֆաևը հանդիպել է Նիգերիայի պաշտպանության նախարար Իբրահիմ Աբուբաքար Քանայի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրի միջև ռազմատեխնիկական ոլորտում հարաբերությունների ներկա վիճակը և հետագա համագործակցության հեռանկարները։ 

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Պաշտպանական  արդյունաբերության նախարարությանը։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն