Submitted by A.Gevorgyan on
hasanov

Ադրբեջանը հետաքրքրված է թուրքական զինատեսակներով. Հասանով

«Մենք շահագրգռված ենք թուրքական արտադրության բազմաթիվ զինատեսակներով, բայց ես չեմ հրապարակի այդ զենքերի անունները, քանի որ դա գաղտնի է»,- այս մասին ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։

Զ. Հասանովն ասել է, որ բանակում բարեփոխումներ են իրականացվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով։

«Ադրբեջանական բանակի կառուցվածքը բարելավվում և բարեփոխվում է Թուրքիայի զինված ուժերի կառուցվածքի նմանությամբ։ Մեր կառուցվածքն ու զենքերը պետք է նույնը լինեն։ Այս ուղղությամբ մեծ աշխատանք է տարվում։ Մենք կարճ ժամանակում կկատարենք երկու երկրի ղեկավարների կարգադրությունները»,- նշել է նա։

Նշենք, որ Զ. Հասանովը մեկնել է Թուրքիա՝ մասնակցելու Ստամբուլում անցկացվող «IDEF-23» պաշտպանական արդյունաբերության 16-րդ միջազգային ցուցահանդեսին։

#Դետքի_հետագծով

Ադրբեջանը բացահայտ նշում է, որ զինում է բանակը, բայց զուգահեռ քննադատում է Հայաստանին ռազմական ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար։ Ակնհայտ է, որ այս բարեփոխումներն ուղղված են ռազմական գործողությունները սկսելուն։

Ավելացնել նոր մեկնաբանություն