Submitted by detq-editor on
Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը բաց է բեռնափոխադրումների համար․ Հուսեյնով

Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը բաց է բեռնափոխադրումների համար․ Հուսեյնով

Ըստ Ադրբեջանի պետական սահմանային ծառայության՝ Հայաստանը փորձում է սադրանք իրականացնել պետական սահմանի Լաչինի անցակետում քաղաքական շահարկումների և քարոզչության համար մեքենաների կուտակման միջոցով։ 
«Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ Աղդամ-Ստեփանակերտ (խմբ․) ճանապարհը կարող է օգտագործվել բեռներ տեղափոխելու համար այն տարածք, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները»,- այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էմին Հուսեյնովը։

Ըստ ադրբեջանցի պաշտոնյայի՝ Հայաստանի կողմից հայտարարությունները միայն մեկ նպատակ են հետապնդում. քաղաքական շոու և քաղաքական շահարկումներ։ Նշենք, որ արդեն 228 օր է՝ խախտվում են մարդու հիմնարար իրավունքները, իսկ միջազգային կազմակերպությունները և պետությունները լուռ են։ Ադրբեջանական կողմից ահաբեկչական վարքագծի պատճառով Շուշիի շրջանի գյուղերն ամբողջությամբ կտրված են Արցախի մայրաքաղաքից ու մյուս բնակավայրերից: Իսկ հումանիտար աղետն օրեցօր ահագնանում է։

Ավելացնել նոր մեկնաբանություն