Ադրբեջանը և Ուզբեկստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Տաշքենդում
Ադրբեջանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարությունների միջև 2023 թվականի երկկողմ համագործակցության պլանի համաձայն՝ «UZAZ-2023» համակարգչային աջակցությամբ մարտավարական հրամանատարաշտաբային վարժանք կանցկացվի Տաշքենդի Չիրչիկ ռազմաբազայում։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։
Զորավարժություններին մասնակցելու նպատակով ադրբեջանական բանակի մի խումբ զինծառայողներ այցով գտնվում են Ուզբեկստանում։
Ուզբեկստան-Ադրբեջան համատեղ զորավարժության ընթացքում զինծառայողները կվարժվեն հատուկ ռազմական գործողություններ կազմակերպելու և վարելու թեմաներով։
Ավելացնել նոր մեկնաբանություն