Submitted by A.Gevorgyan on
bayramov

Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց են ունեցել։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը:

Պաշտոնյաները քննարկել են տարածաշրջանային խնդիրները, ինչպես նաև հետհակամարտային շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակը։

Հեռախոսազրույցի ընթացքում նշվել է, որ կարևոր է տնտեսության ու տրանսպորտի ոլորտում ձեռք բերված երկկողմ և տարածաշրջանային պայմանավորվածությունների իրականացումը։

Անդրադառնալով իսլամական համերաշխության խնդրին՝ Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը խստորեն դատապարտում է սկանդինավյան որոշ երկրներում Սուրբ Ղուրանի դեմ վերջին ոչ պատշաճ գործողությունները, և կարևոր է զերծ մնալ իսլամական կրոնին ուղղված նման գործողություններից։

Ջեյհուն Բայրամովը խոսել է հետհակամարտային շրջանում Ադրբեջանի ձեռնարկած քայլերի մասին։ Միևնույն ժամանակ նշել է, որ Բերձորի (խմբ.) ճանապարհի շուրջ և տարածաշրջանում հումանիտար իրավիճակի մասին վերջին պնդումները ոչ այլ ինչ են, քան քաղաքական շահարկում։ Ընդգծվել է, որ անհրաժեշտ է՝ հայկական կողմը վերջ դնի տարածաշրջանում սադրանքներին, հարգի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։

#Դետքի_հետագծով

Ադրբեջանը շարունակում է հերքել շրջափակման մասին պնդումները, խեղաթյուրելով իրականությունը՝ նշում է, որ ապօրինի տեղադրված անցակետը և վերահսկողությունն Ադրբեջանի կողմից ուղղված են միայն կարգապահություն սահմանելուն։ Ադրբեջանը 120.000 մարդու շրջափակման մեջ է պահել, բայց շարունակում է բարձրաձայնել «խաղաղության» մասին։  

 

Ավելացնել նոր մեկնաբանություն