Լաչինի ճանապարհն Ադրբեջանի անբաժանելի մասն է. Ազիմով
Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի համար ճեպազրույցում փոխարտգործնախարար Արազ Ազիմովը նշել է, որ Լաչինի ճանապարհն Ադրբեջանի ինքնիշխան տարածքի անբաժանելի մասն է։
Ազիմովի պնդմամբ՝ հայկական կողմը, որը չի կարողացել ընդունել Լաչինի անցակետում ադրբեջանական ներկայությունը, պարբերաբար կրակ է բացում ադրբեջանական սահմանապահների ուղղությամբ։
Նա նշել է նաև, որ Ադրբեջանը պայմաններ է ստեղծել հայազգի բնակիչների կողմից ճանապարհը բժշկական նպատակներով օգտագործելու համար, իսկ ավելի շատ ապրանքներ մատակարարելու համար առաջարկվում է օգտագործել Աղդամ-Ստեփանակերտ (խմբ.) ճանապարհը, ինչը կարող է նպաստել նրանց վերաինտեգրմանն ադրբեջանական հասարակությանը:
Ավելացնել նոր մեկնաբանություն