Թուրքիան և Արաբական Միացյալ Էմիրությունները ռազմարդյունաբերական համաձայնագիր են ստորագրել
Թուրքիան Արաբական Միացյալ Էմիրությունների հետ փորձում է խորացնել հարաբերություններն ու համագործակցությունը տարբեր ոլորտներում։ Թուրքիայի և ԱՄԷ-ի միջև տարբեր մակարդակներով ռազմարդյունաբերական համագործակցության շրջանակում ևս մի նոր քայլ է արվել։
Աբու Դաբիում գործող «Black Cobra Military Supply»-ի (BCMS) և թուրքական OSTİM պաշտպանական ու օդատիեզերական կլաստերի (OSSA) միջև նախնական բանակցությունները տվել են իրենց արդյունքը Պաշտպանական արդյունաբերության 16-րդ միջազգային ցուցահանդեսում (IDEF-2023):
Միջազգային ցուցահանդեսի շրջանակում բանակցություններ են տեղի ունեցել BCMS-ի տաղավարում համանուն ընկերության գործադիր կազմի և թուրքական OSSA ընկերության միջև։
Հանդիպումից հետո Թուրքիայի և ԱՄԷ-ի միջև համագործակցության ամրապնդման տեսլականին համահունչ կազմվել է համագործակցության համաձայնագիր՝ թուրքական տեխնոլոգիաների փոխանցման և ռազմավարական գործընկերության հաստատման ճանապարհային քարտեզ ստեղծելու շուրջ:
Համաձայնագրի ստորագրման արարողությանը մասնակցել են Էմիրությունների պաշտպանական ընկերությունների խորհրդի նախագահ Մոնա ալ Ջաբերը և Պաշտպանական ընկերությունների խորհրդի գործադիր տնօրեն Անաս ալ Օթայբան։
Ավելացնել նոր մեկնաբանություն