Թուրքիան կշարունակի եղբայրական երկրների հետ փոխանակել պաշտպանական արդյունաբերության ոլորտում փորձը. Էրդողան
Թուրքական հինգերորդ սերնդի «Kaan» կործանիչն իր առաջին թռիչքը կիրականացնի մինչև 2023 թվականի վերջ։ Այս մասին Ստամբուլում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «IDEF-2023» պաշտպանական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսի փակման արարողության ժամանակ։
««Kaan» ինքնաթիռը, որը մենք երեք ամիս առաջ դուրս հանեցինք անգարից, հուսով եմ, որ մինչև տարեվերջ կտեսնենք երկնքում»,- ասել է Էրդողանը:
Նա նշել է, որ Ադրբեջանը կմասնակցի նախագծի իրականացմանը, որի հետ համապատասխան համաձայնագիր է ստորագրվել IDEF-ի շրջանակում։ Էրդողանի խոսքով՝ Թուրքիան կշարունակի պաշտպանական արդյունաբերության ոլորտում հնարավորություններ և փորձ փոխանակել բարեկամ ու եղբայրական երկրների հետ։
Ավելացնել նոր մեկնաբանություն