Submitted by detq-editor on
Թուրքիայի և Տաջիկստանի միջև ստորագրվել է ռազմական համագործակցության համաձայնագիր

Թուրքիայի և Տաջիկստանի միջև ստորագրվել է ռազմական համագործակցության համաձայնագիր

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը երկկողմ հանդիպումներ է անցկացնում պաշտպանական արդյունաբերության 16-րդ միջազգային «IDEF-2023» ցուցահանդեսի շրջանակում, որն այս տարի կազմակերպել է Թուրքիայի զինված ուժերի հիմնադրամը։

Այս համատեքստում Գյուլերը հանդիպել է Տաջիկստանի պաշտպանության նախարար, գեներալ Շերալի Միրզոյի հետ և մասնակցել հանդիպումից հետո հյուր նախարարի հետ տեղի ունեցած ստորագրման արարողությանը։ Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներ Գյուլերն ու Միրզոն ստորագրել են Թուրքիայի և Տաջիկստանի միջև ռազմական համագործակցության համաձայնագիրը և դրամական օգնության իրականացման արձանագրությունը։

Ավելացնել նոր մեկնաբանություն