Submitted by A.Gevorgyan on
təlim

Մեկնարկել է Ադրբեջան-Ուզբեկստան համատեղ զորավարժությունը

Համաձայն «Ադրբեջանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարության միջև ստորագրված 2023 թվականի երկկողմ համագործակցության ծրագրի»՝ մեկնարկել է «UZAZ-2023» համակարգչային աջակցությամբ մարտավարական հրամանատարաշտաբային զորավարժությունը։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։ 

Տաշքենդի Չիրչիկ զորավարժարանում անցկացված համատեղ զորավարժության առաջին փուլում Ադրբեջանի և Ուզբեկստանի զինծառայողները համակարգչով ու քարտեզով իրականացրել են հատուկ մարտական գործողությունների կազմակերպման և պլանավորման առաջադրանքներ:

Հիմնական նպատակն է փորձի փոխանակումը, երկու երկրի զինծառայողների փոխգործակցությունը կազմակերպելը, ինչպես նաև քարտեզի վրա շտաբի սպաների որոշումների կայացման հմտությունների բարձրացումը։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն