Submitted by D.Guyumjyan on
detq

Իրանը և Բելառուսը ռազմական համագործակցության ծրագիր են ստորագրել

Իրանի Իսլամական Հանրապետության և Բելառուսի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել են փոխըմբռնման հուշագիր և 2023 թվականի ռազմական համագործակցության ծրագիր։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկրի պաշտպանական գերատեսչությանը։

Հաղորդվում է, որ Թեհրանում կայացել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանիի և Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինի հանդիպումը։ 

«Հանդիպումից հետո կողմերը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր ընթացիկ տարվա համար Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարության միջև ռազմական համագործակցության, ինչպես նաև երկկողմ ռազմական համագործակցության ծրագրի վերաբերյալ»,- ասվում է հայտարարությունում։

Իրանի և Բելառուսի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ։ Կողմերը քննարկել են նաև ռազմական ոլորտում համագործակցության զարգացման կարգավիճակն ու հեռանկարները։

Նշենք, որ Բելառուսի պաշտպանության նախարարը նախօրեին պաշտոնական այցով ժամանել է Իրան։
 

#Դետքի_հետագծով

Իրանի Իսլամական Հանրապետության և Բելառուսի նկատմամբ սահմանված պատժամիջոցներն այս երկրներին դրդում են միմյանց հետ համագործակցության և հարաբերությունների ամրապնդման։ Նման համաձայնագրերի արդյունքում երկու երկրները փորձում են մեղմել կամ չեզոքացնել իրենց դեմ գործող պատժամիջոցների հետևանքները։

Ավելացնել նոր մեկնաբանություն