Ինդոնեզիան Թուրքիայից գնել է 300 մլն դոլարի անօդաչու թռչող սարքեր
Ինդոնեզիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայից 12 նոր անօդաչու թռչող սարք է գնել։
Ինդոնեզիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ որպես երկրի հնացած ռազմական տեխնիկայի արդիականացմանն ուղղված քայլ՝ 300 միլիոն դոլար արժողությամբ 12 նոր ԱԹՍ է գնվել Թուրքիայի օդատիեզերական արդյունաբերությունից։
Դեռևս հունվարին Ինդոնեզիայի պաշտպանության նախարար Պրաբովո Սուբիանտոն 800 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր էր ստորագրել 12 «Mirage 2000-5» կործանիչ գնելու համար, իսկ փետրվարին 8.1 միլիարդ դոլարով 42 «Rafale» կործանիչ է գնել։
Ավելացնել նոր մեկնաբանություն