Եթե ԶՈՒ-ն պատրաստ էր գերազանցող ուժի դիմակայել, ինչո՞ւ չդիմադրեց․ ռազմական փորձագետը՝ Դ․ Տոնոյանի հայտարարության մասին

Եթե ԶՈՒ-ն պատրաստ էր գերազանցող ուժի դիմակայել, ինչո՞ւ չդիմադրեց․ ռազմական փորձագետը՝ Դավիթ Տոնոյանի հայտարարության մասին

Օգոստոսի 1-ին՝ ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կործանիչների, ռազմօդուժի առումով հարաբերակցությունը եղել է 0 ՀՀ-ի կողմից:

Նրա խոսքով՝ ՀՀ ԶՈՒ-ն (մենք - խմբ․) կործանիչ, հակաօդային պաշտպանության ավիացիա ընդհանրապես չի ունեցել. «Եվ հիմնվում էինք միայն նախկին Խորհրդային միության սահմանից բխող սպառնալիքների, ՌԴ հետ համագործակցության և ՌԴ ռազմօդուժի, կործանիչների հագեցվածության, կիրառման վրա»։

Այս հայտարարության ֆոնին, հետաքրքրական է, նույն նիստի ժամանակ Տոնոյանը խոսեց նաև «Սու-30» կործանիչների մասին՝ պնդելով, որ դրանց ձեռքբերումը նաև ապագայի ձեռքբերում է, և այն ընդհանրապես բարձրացրեց զինված ուժերի մակարդակը։

ՊՆ նախկին նախարարը, անդրադառնալով հարցին, թե պաշտոնի նշանակվելիս ինչ վիճակում է ընդունել ՊՆ-ն և ԶՈՒ-ն, ինչքանով էր պատրաստ մեր բանակը հնարավոր պատերազմին, հայտարարեց, որ ՀՀ ԶՈՒ-ն պատրաստ էր իրեն 2-3 անգամ գերազանցող ուժի դիմակայել։

«Դա իմ գնահատականը չէ, դա հաշվարկված, փաստարկված տեղեկատվություն է։ Պաշտպանական մարտ վարելու, պաշտպանական կեցվածք ունենալու առումով Զինված ուժերի պատրաստվածությունը բավարար էր»,- հավելել էր Տոնոյանը:

Ռազմական փորձագետ Սամվել Մովսիսյանը մեկնաբանում է Դավիթ Տոնոյանի այս հայտարարությունները:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

1
Հայկական պատվիրակությունն մասնակցել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Իտալիա 2024 թ. համագործակցության ծրագրի միջոցառմանը
14
«Հայաստանն Ադրբեջանի դեմ պատերազմ է նախապատրաստում». այս վերնագրով հոդվածների պակաս ադրբեջանական իշխանական ու քարոզչական մամուլում չկա. ադրբեջանագետ
0140
«Երբ որ նշան են բռնել թիկունքիդ, քո զգաստությունն էլ իմաստ չունի»․ ԶԳՕՆ հասարակության կերտման ճանապարհով
7
Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը. «Monument Watch»
ՀՀ ԱՀԾ պետը չի մասնակցել Մոսկվայում կայացած ԱՊՀ նիստին, բայց ՀՀ-ն ներկայացուցիչ ունեցել է․ «Ազատություն»
4456
Ինչի՞ շնորհիվ է Հեզբոլլահը կարողանում զսպել Իսրայելի ներխուժումը Լիբանան․ Արմեն Այվազյան
03
Բանակցությունների այս փուլի գլխավոր և, թերևս, ամենավտանգավոր թեման սահմանային ճշգրտման շուրջ բանակցություններն են․ Աբրահամյան
Ռազմական փորձագետը կարևոր է համարում բանակի կերպափոխման հայեցակարգի գործնական կիրառությունը․ «Արմենպրես»
0000000
Հայաստանը ոչինչ չշահեց «COP29»-ից. Ադրբեջանն օգտագործեց այն Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու համար. Աբրահամյան
Մոսկվան հետաքրքրված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ ամուր խաղաղության հաստատմամբ․ Կոպիրկին
0000000
Ադրբեջանը մտադիր է ուժեղացնել «զորքերի մարտունակությունը Հայաստանի հետ սահմանին»
Փաշինյանը խաղաղության հասնելու դեպքում չի բացառում ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար միջազգային հայցեր չներկայացնելը
Ադրբեջանին առաջարկել ենք ԵՄ դիտորդներին հանել սահմանազատված հատվածներից․ Փաշինյան