Submitted by D.Guyumjyan on
DETQ

ԻՀՊԿ-ն 600 կմ հեռահարությամբ հրթիռներով զինված նոր նավեր է ներկայացրել

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը ներկայացրել են նոր նավ, որը զինված է 600 կիլոմետր հեռահարություն ունեցող հրթիռներով։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ նավերը ներկայացվել են Պարսից ծոցի վիճելի Աբու Մուսա կղզում անցկացվող զորավարժությունների շրջանակում։ Զորավարժություններին մասնակցում են նաև Իրանի զինված ուժերի մյուս ստորաբաժանումները։

«ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերն առաջին անգամ Պարսից ծոցում փորձարկել են «Շահիդ Հաջի» հատուկ ստորաբաժանման նավերը։  Վերջիններս զինված են 600 կիլոմետր հեռահարությամբ հրթիռներով՝ պաշտպանելու իրանական կղզիների տարածքային ամբողջականությունը»,- ասվում է հաղորդագրությունում։

Նոր նավերի վերաբերյալ այլ տեղեկություններ չեն նշվում։ 

#Դետքի_հետագծով

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը մշտապես համալրվում է տեղական արտադրության գերժամանակակից սպառազինությամբ։ Այս քաղաքականությունը խրախուսվում է երկրի իշխանությունների կողմից, որոնք փորձում են ամեն գնով նվազագույնի հասցնել այս հարցում Իրանի կախվածությունը տարբեր երկրներից։ 
 

Ավելացնել նոր մեկնաբանություն