Քերիմ Վելիևը ստուգել է զորամասերի և ստորաբաժանումների մարտական պատրաստությունը
Ադրբեջանի ՊՆ ղեկավարությունը ստուգել է մի քանի զորամասերի և ստորաբաժանումների մարտական պատրաստականությունը։ Ադրբեջանական բանակի ԳՇ պետ Քերիմ Վելիևը և նախարարության ղեկավար կազմի այլ ներկայացուցիչներ այցելել են ՆԱՏՕ-ի օպերատիվ կարողությունների հայեցակարգի շրջանակում ստեղծված ստորաբաժանումներ և հետաքրքրվել անձնակազմի պատրաստվածության մակարդակի բարձրացման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներով։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։
Վերջում հրամանատարական կազմին տրվել են համապատասխան առաջադրանքներ՝ ստորաբաժանումների մարտունակությունը բարձր մակարդակի վրա պահելու, ինչպես նաև զինվորական անձնակազմի հմտությունները զենքի և տեխնիկայի արդյունավետ օգտագործման վերաբերյալ:
Ավելացնել նոր մեկնաբանություն