Submitted by detq-editor on
Սաուդյան Արաբիան և Թուրքիան համաձայնագիր են կնքել «Bayraktar» ԱԹՍ-ների արտադրության շուրջ

Սաուդյան Արաբիան և Թուրքիան համաձայնագիր են կնքել «Bayraktar» ԱԹՍ-ների արտադրության շուրջ

Սաուդյան Արաբիայի ռազմական արդյունաբերության ընկերությունը (SAMI) և թուրքական «Baykar» ընկերությունը ստորագրել են համաձայնագիր, որը նախատեսում է թագավորությունում տեղայնացնել «Bayraktar Akıncı» մարտական անօդաչու թռչող սարքերի արտադրությունը։ Այս մասին SAMI-ն հայտնել է X սոցիալական ցանցի (նախկինում՝ «Թվիթեր») իր էջում։

«Մենք ուրախ ենք հայտարարել թուրքական «Baykar» ընկերության հետ ռազմավարական համաձայնագրի ստորագրման մասին՝ Սաուդյան Արաբիայում «Bayraktar Akıncı» անօդաչու թռչող սարքերի և դրանց բաղադրիչների արտադրությունը տեղայնացնելու համար: Այս համաձայնագիրը կամրապնդի մեր դերն ազգային պաշտպանական արդյունաբերությանն աջակցելու և մեր հնարավորությունների ընդլայնման գործում»,- ասված է ընկերության հայտարարության մեջ:

Ավելացնել նոր մեկնաբանություն