Մենք աշխատում ենք Հարավային Կովկասում կայունության հաստատման ուղղությամբ․ Հաքան Ֆիդան
«Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում կարգավորման գործընթացն արագացել է»,- Անկարայում կայացած դեսպանների 14-րդ համաժողովի բացման արարողությանը նման հայտարարություն է արել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։
«Հարավային Կովկասում կայունություն, բարգավաճում և անվտանգություն ապահովելու համար կարևոր է, որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը զուգահեռաբար զարգանա»,- նշել է նա։
Ավելացնել նոր մեկնաբանություն