Հռոմը Կիևին կտրամադրի անօդաչու սարքեր և մեկ հակաօդային պաշտպանության համակարգ
Իտալիան Ուկրաինային կտրամադրի իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքեր և մեկ «Samp/T» հակաօդային պաշտպանության համակարգ։ Այս մասին տեղեկացնում է իտալական «Corriere della Sera» պարբերականը՝ հղում անելով երկրի հատուկ ծառայությունների իր աղբյուրներին։
Հաղորդվում է, որ սպառազինությունը կտրամադրվի Ուկրաինային հատկացվող վեցերորդ փաթեթի շրջանակում։ «Կառավարությունը որոշել է ուղարկել մեկ «Samp/T» «երկիր-օդ» հրթիռային համակարգ, որը հագեցած է մոտավորապես քսան հրթիռով, ծանր հրետանիով, մեքենաներով և գեներատորներով»,- ասվում է հրապարակման մեջ։
Բացի դրանից՝ իտալական պարբերականը հայտնել է, որ Իտալիան պատրաստվում է Ուկրաինային ուղարկել «Իտալիայում իսրայելական նախագծի համաձայն հավաքված» անօդաչու թռչող սարքեր։
Ենթադրվում է, որ այս սարքերը կդիմակայեն իրանական ծագման անօդաչուներին, որոնք լայնորեն օգտագործում է Ռուսաստանը։
Հրատարակությունը հայտնում է, որ զենքի հետ մեկտեղ Իտալիան Ուկրաինայի զինված ուժերին տրամադրում է նաև հետախուզական տեղեկատվություն։
Ավելացնել նոր մեկնաբանություն