Ադրբեջանը շարունակում է մեծ նշանակություն տալ Վրաստանի հետ համագործակցությանը
«Ադրբեջանը շարունակում է մեծ նշանակություն տալ Վրաստանի հետ համագործակցությանը»,- X («Թվիթեր») սոցիալական ցանցում նման գրառում է կատարել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։
«Մենք լիովին աջակցում ենք Վրաստանում հակամարտության կարգավորմանը միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում՝ հիմնված պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վրա»,- նշված է հայտարարության մեջ։
Ավելացնել նոր մեկնաբանություն