Submitted by A.Gevorgyan on
jsusjs

Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության» համաձայնագիրը հասանելի է․ ԱՄՆ պետքարտուղարություն

«ԱՄՆ-ն կշարունակի ջանքերը՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ «խաղաղության» համաձայնագրի հասնելու համար»,- ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։ 

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

«Մենք ուղիղ կապի մեջ ենք եղել երկու երկրների հետ: ԱՄՆ պետքարտուղարության կովկասյան բանակցությունների գծով գլխավոր խորհրդական Լուիս Բոնոն նախորդ շաբաթ այցելել է տարածաշրջան և անմիջական կապի մեջ է եղել կողմերի հետ: Մենք կարծում ենք, որ «խաղաղության» համաձայնագիր կարող է ձեռք բերվել, և մենք աշխատում ենք կողմերի հետ դրան հասնելու համար»,- նշել է նա։

Ավելացնել նոր մեկնաբանություն