Submitted by A.Gevorgyan on
sderftg

5.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Թուրքիայում

Թուրքիայի աղետների ու արտակարգ իրավիճակների կառավարման նախարարության (AFAD) տեղեկատվության համաձայն՝ Մալաթիայի Յեշիլյուրթ թաղամասում 5.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է թուրքական «Hürriyet» պարբերականը։

Երկրաշարժը զգացվել է Ադըյամանում, Շանլըուրֆայում, Էլազըղում, Քահրամանմարաշում և Գազիանթեփում։

«22 հոգի թեթև վնասվածքներ է ստացել՝ վախի, խուճապի և բարձրությունից ցատկելու պատճառով»,- այս մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։

Երկրաշարժի օջախը գտնվել է գետնից 7 կմ խորության վրա։

Ավելացնել նոր մեկնաբանություն