Ալիևն ընդունել է Ադրբեջանում Ռուսաստանի նոր դեսպանին
Օգոստոսի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ադրբեջանում Ռուսաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Եվդոկիմովի հավատարմագրերը։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։
Ընդգծվել է, որ առկա է արդյունավետ համագործակցություն ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակում, ինչպես նաև նշվել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ բարեկամական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են տարբեր ուղղություններով։
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը և «խաղաղության» պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի ներկա վիճակը։
Ավելացնել նոր մեկնաբանություն