Submitted by detq-editor on
Իրանը միշտ աջակցելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը. Իրանի ԱԳ նախարար

Իրանը միշտ աջակցելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը. Իրանի ԱԳ նախարար

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում Տնտեսական համագործակցության կազմակերպության նախարարների խորհրդի շրջանակում Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Երկու երկրների հարաբերությունների լարվածության ֆոնին սա բարձր մակարդակի առաջին հանդիպումն է։  

«Հարավային Կովկասում նոր զարգացումները, ադրբեջանական «օկուպացված տարածքների ազատագրումը» և դրան հաջորդած հրադադարի համաձայնագիրը նոր պատուհաններ ու հնարավորություններ են բացել տարածաշրջանում կայունության համար: Իրանը միշտ աջակցել ու շարունակելու է աջակցել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը»,- նշել է Աբդոլլահիանը:

Վերջինս նշել է, որ  տարածաշրջանում երկրների տարածքային ամբողջականության պահպանումը  կարևոր է Իրանի համար: Իրանի ԱԳ նախարարը նաև խոսել է երկու երկրների միջև տնտեսական և առևտրային ոլորտներում ունեցած հարաբերություններից՝ հույս հայտնելով, որ առաջիկայում այդ հարաբերությունները կզարգանան:

Ավելացնել նոր մեկնաբանություն