ԵԱՀԿ գործող նախագան ասել է, որ պատրաստ է օգտագործել ԵԱՀԿ գործիքները կայուն խաղաղության հասնելու համար
ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանին օգոստոսի 10-ին հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցի («Թվիթեր») իր էջում։ Օսմանին գործընկերների հետ խոսել է Բերձորի միջանցքի շրջափակման մասին։ «Ես ընդգծել եմ, որ մարդասիրական նկատառումներն ու մարդկանց կենսական կարիքները պետք է գերակշռեն»,- գրել է նա։ Նա պատրաստակամություն է հայտնել օգտագործել ԵԱՀԿ մեխանիզմները կայուն խաղաղության հասնելու ցանկացած ջանքի աջակցելու համար:
Ավելացնել նոր մեկնաբանություն