Ադամ Շիֆն Արցախի հարցով կդիմի Բայդենին
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը պատրաստվում է նամակով դիմել երկրի նախագահ Ջո Բայդենին Արցախում օրեցօր ավելացող հումանիտար ճգնաժամը լուծելու հարցով։ «Դետք»-ը տեղեկանում է ԱՄՆ-ում հայ համայնքի ներկայացուցիչ Դավիթ Մնացականյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։
Վերջինս իր տեսաուղերձում ներկայացրել է Ադամ Շիֆի և հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպման մանրամասները։ Մնացականյանը տեղեկացրել է, որ կոնգրեսականը պատրաստակամություն է հայտնել շարունակելու իր ներգրավվածությունը հայերին օգնելու հարցում։
Ավելի վաղ ամերիկահայերը մի քանի օր շարունակ անհնազանդության խաղաղ ակցիա են իրականացրել հաջակցություն Արցախի: Վերջիններս փողոցներ են փակել և նստացույց անցկացրել Շիֆի գրասենյակի մոտ։
Հիշեցնենք, որ հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է դեպի Արցախ բոլոր տեսակի փոխադրումները, ինչի հետևանքով այնտեղ իրավիճակն օր օրի վատթարանում է։
Ավելացնել նոր մեկնաբանություն