Իրանի սահմաններին անվտանգություն է հաստատվել․ ԻՀՊԿ հրամանատար
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար Մոհամմադ Փաքփուրը հայտարարել է, որ երկրի սահմաններին անվտանգություն է հաստատվել։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։
Փաքփուրը կարևորել է երկրի զինված ուժերի, ինչպես նաև ԻՀՊԿ-ի տարբեր ստորաբաժանումների դերն Իրանի սահմանների անվտանգությունն ապահովելու գործում։
«Երկրի արևմտյան սահմանների մոտ անվտանգություն հաստատելու նպատակով տարբեր գործողություններ ենք իրականացրել, և դա հանգեցրեց նրան, որ այսօր ահաբեկիչները երկրի սահմաններից նահանջեցին դեպի Իրաքի խորքերը»,- նշել է նա։
Մոհամմադ Փաքփուրն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի այս գործողությունները տասը տարվա անցյալ ունեն։ Նա հավելել է, որ անվտանգություն հաստատելու համար կորպուսն այս գործում ներգրավել է նաև Իրանի ժողովրդին, որի միջոցով անվտանգությունը դարձել է ժողովրդական։
Ավելացնել նոր մեկնաբանություն