«Հայաստանն իր տարածքային պահանջներն Ադրբեջանի նկատմամբ չի դադարեցրել»․ Ադրբեջանի ԱԳՆ
«Հայաստանը չի դադարեցրել իր տարածքային պահանջներն Ադրբեջանի նկատմամբ, և Ադրբեջանի տարածքային ամբողջականության բանավոր ճանաչումը տարբերվում է նրա գործողություններից. Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում պաշտպանելու իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը:
«2020 թվականին տեղի ունեցած պատերազմից հետո Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է խաղաղություն՝ հիմնված երկու երկրների կողմից միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման և հարգման վրա՝ օրինական շահերի հավասար և փոխադարձ հարգանքի հիման վրա։ Մյուս կողմից՝ Ադրբեջանը վարում է հայկական ծագումով Ղարաբաղի բնակիչների՝ որպես իրավահավասար քաղաքացիների վերաինտեգրման քաղաքականություն՝ ապահովելով Ադրբեջանի Սահմանադրությամբ և մարդու իրավունքների բոլոր համապատասխան միջազգային մեխանիզմներով նախատեսված իրավունքներն ու ազատությունները, որոնց Ադրբեջանը մասնակցում է։ Միևնույն ժամանակ, դրսևորելով հավատարմություն այս բոլոր ոլորտներին, Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում պաշտպանելու իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը ՄԱԿ-ի կանոնադրությամբ և միջազգային իրավունքի այլ համընդհանուր փաստաթղթերով նախատեսված բոլոր օրինական միջոցներով»,- նշված է հաղորդագրությունում:
Բաքուն հայտարարել է, որ վերջին շաբաթների ընթացքում հայկական զինված ուժերն ուժեղացրել են ռազմաինժեներական աշխատանքները և ռազմական այլ գործունեությունը, ինչը «միջազգային իրավունքի, ինչպես նաև Հայաստանի պարտավորությունների լուրջ խախտում է»:
Ավելացնել նոր մեկնաբանություն