Submitted by detq-editor on
jdjdjd

Լավրովն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել է Լաչինի միջանցքի հարցը

Օգոստոսի 15-ին ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև, հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն։

«Հատուկ շեշտադրվել է սկզբունքորեն ավելի վաղ համաձայնեցված քայլերի գործնական իրականացման անհրաժեշտությունը, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի շուրջը իրադրության շուտափույթ ապաէսկալացմանը, այդ թվում՝ հումանիտար երթուղիների ապաշրջափակմանը, ներառյալ Լաչինի միջանցքը»,- նշված է հաղորդագրության մեջ։ Ընդգծվել է նաև, որ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կայուն կարգավորմանը հասնելու համար ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններն այլընտրանք չունեն։

«Նախարարները համակարծիք են եղել, որ այս ուղղությամբ աշխատանքը քաղաքական-քարոզչական ակցիաներով փոխարինելու փորձերն արդյունավետ չեն»,- նշված է ՌԴ ԱԳն տարածած հաղորդագրությունում։

Ավելացնել նոր մեկնաբանություն