Թուրքիան նախատեսում է Լիբիայում ռազմաբազա տեղակայել
Թուրքիան 99 տարով վարձակալության է վերցրել Լիբիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Հոմս նավահանգիստը, որտեղ ռազմաբազա է տեղակայելու։
Ըստ թուրքական աղբյուրի` այդ քայլը կօգնի ամրապնդել Թուրքիայի ինքնիշխանությունն Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում, ուժեղացնել վերահսկողությունը թուրքական տարածքային ջրերի նկատմամբ և ապահովել առևտրային նավերի անվտանգությունը։
Նշենք, որ առկա տեղեկությունների համաձայն` ռազմաբազայում, որը կստեղծվի այդ տարածաշրջանում, նախատեսվում է տեղակայել թուրքական մարտական անօդաչուներ և ՀՕՊ համակարգեր։
Ավելացնել նոր մեկնաբանություն