Submitted by detq-editor on
Հաքան Ֆիդանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է երկկողմ օրակարգը

Հաքան Ֆիդանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է երկկողմ օրակարգը

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն Անկարայում հանդիպում է ունեցել Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովի հետ։ Քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցեր։ Այս մասին հաղորդում է Անկարայում ՌԴ դեսպանատունը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ավելի վաղ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ֆիդանը մոտ ապագայում կարող է այցելել Ռուսաստան։ Էրդողանը հույս է հայտնել, որ հաջորդ ամիս կհաջողվի հանդիպում ունենալ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։

Ավելացնել նոր մեկնաբանություն