Submitted by A.Gevorgyan on
hsysum

Դեռևս տեղեկություններ չկան, թե երբ կկայանա Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը

«Բաքվի և Երևանի միջև բանակցությունների գործընթացն այժմ շարունակվում է։ Այս պահին նոր հանդիպումների մասին տեղեկություն չկա»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն Բելգիայի արտաքին գործերի նախարար Հադիջա (Հադջա) Լաբիբի հետ համատեղ ասուլիսում։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։

Նշենք, որ հուլիսի 25-ին Մոսկվայում կայացել է Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների վերջին հանդիպումը։

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 24-ին Կառավարության նիստին ասել էր, որ Հայաստանը նոր առաջարկներ է արել Ադրբեջանին խաղաղության համաձայնագրի ստորագրման վերաբերյալ։

Ավելացնել նոր մեկնաբանություն