Submitted by detq-editor on
Իրանում Ադրբեջանի դեսպանատան անվտանգության ծառայության պետին սպանել են ինքնաձիգից

Իրանում Ադրբեջանի դեսպանատան անվտանգության ծառայության պետին սպանել են ինքնաձիգից

Իրանում Ադրբեջանի դեսպանատան անվտանգության ծառայության պետին սպանել են ինքնաձիգից

Իրանում Ադրբեջանի դեսպանատան անվտանգության ծառայության պետին սպանել են «Կալաշնիկով» ինքնաձիգից։ Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։

Հաղորդվում է, որ դեսպանատան վրա հարձակված անձը, ճեղքելով անվտանգության կետը, «Կալաշնիկով» ինքնաձիգից սպանել է անվտանգության ծառայության պետին։ Բացի դրանից՝ հարձակումը կանխելիս վիրավորվել են նաև դեսպանատան երկու պահակները։ Նրանց վիճակը բավարար է։

Ադրբեջանի ԱԳՆ-ն տեղեկացրել է, որ ներկայումս հարձակման վերաբերյալ հետաքննություն է իրականացվում։

«Ներկայումս այս դավաճանական հարձակման կապակցությամբ հետաքննություն է անցկացվում: Հանրությանը կտրվի լրացուցիչ տեղեկություն: Թող Ալլահը լուսավորի մեր նահատակի հոգին»,- ասվում է հայտարարությունում։

Ավելացնել նոր մեկնաբանություն