Submitted by D.Guyumjyan on
DETQ

Իրանի ԱԳՆ-ն կրկին հերքել է Ռուսաստանին անօդաչուներ մատակարարելու մեղադրանքները

Պաշտոնական Թեհրանը հերթական անգամ հերքել է Ռուսաստանի Դաշնությանն անօդաչու թռչող սարքեր մատակարարելու վերաբերյալ մեղադրանքները։ Ըստ «Դետք»-ի՝ իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը հայտնում է, որ համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին։ 

Վերջինս ընդգծել է, որ արևմտյան լրատվամիջոցները փորձում են հանրությանը մոլորության մեջ գցել։ «Մենք ականատես ենք լինում արևմտյան երկրների, այդ թվում՝ ամերիկյան ԶԼՄ-ների կողմից հանրությանը մոլորության մեջ գցելու շարունակությանը։ Մենք բազմիցս հերքել ենք հայտարարությունները»,- ասել է նա։

Քանաանին ընդգծել է, որ Թեհրանը կողմ է ուկրաինական հակամարտության քաղաքական կարգավորմանը։

Պաշտոնյան հավելել է, որ պաշտպանական ոլորտում ռուս-իրանական համագործակցությունը տեղի է ունենում երկկողմ հարաբերությունների շրջանակում՝ ելնելով ընդհանուր շահերից։ 

#Դետքի_հետագծով

Իրանը և Ռուսաստանը բազմիցս հերքել են այն մեղադրանքները, թե իրանական կողմը Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր է մատակարարում՝ Ուկրաինայում կիրառելու համար: Պաշտոնական Թեհրանը պնդում է, որ դեմ է պատերազմի շարունակմանը, ուստի հակամարտող կողմերից որևէ մեկին սպառազինություն չի մատակարարում։


 

Ավելացնել նոր մեկնաբանություն