Submitted by D.Guyumjyan on
DETQ

Շառլ Միշելը Կանադայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդիպում է ունեցել Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի հետ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին X-ի (նախկին «Թվիթեր» - խմբ․) էջում հայտնել է Կանադային արտգործնախարար Ջոլին։ 

Հաղորդվում է, որ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը։ Կանադայի արտգործնախարարը հայտնել է, որ հանդիպման ժամանակ անդրադարձ են կատարել տարբեր տարածաշրջաններում առկա հարցերին։ «Մենք քննարկել ենք Բալկաններում ընդլայնվելու նրա տեսլականը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և Հայիթիի ճգնաժամի կարգավորմանն ուղղված հետագա քայլերը»,- գրել է նա։

Վերջինիս համոզմամբ՝ այս զրույցներն առանցքային են գործընկերային աշխատանքի համար։

Նշենք, որ հանդիպումը կայացել է Բլեդի ռազմավարական համաժողովի շրջանակում, որին մասնակցում է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Համաժողովն անցկացվել է Սլովենիայում օգոստոսի 28-29-ը։

#Դետքի_հետագծով

Ադրբեջանի կողմից Արցախի ամբողջական շրջափակման թեման ներկայումս գտնվում է միջազգային դերակատարների ուշադրության կենտրոնում։ Սակայն կարող ենք փաստել, որ դա դեռևս որևէ կերպ չի նպաստում խնդրի կարգավորմանը և ապօրինի շրջափակման վերացմանը։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն