Submitted by D.Guyumjyan on
դետք

Ֆրանսիան պետք է հաշվի առնի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի դիրքորոշումները. Զախարովա

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որը չի հակասում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված Ռուսաստանի ջանքերին, և որը չի կրկնօրինակում և, առավել ևս, չի խաթարում այդ ջանքերը։ 

Ըստ «Դետք»-ի՝ ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին Զախարովան ասել է՝ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը միջնորդական ջանքերն ակտիվացնելու և Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանի նկատմամբ ճնշումն ուժեղացնելու վերաբերյալ։

Զախարովան ընդգծել է, որ միջնորդական ջանքերի շրջանակում անհրաժեշտ է, որ Ֆրանսիան հաշվի առնի հակամարտության երկու կողմերի, այսինքն՝ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի դիրքորոշումները։ «Առանց դրա չարժե ակնկալել որևէ առաջընթաց առանց այն էլ լարված իրավիճակի հանգուցալուծման առումով»,- կարծում է նա։

#Դետքի_հետագծով

Ռուսական կողմը հայտնում է, որ երբեք դեմ չի այլ երկրների միջնորդական ջանքերին, սակայն կարևորում է, որ դրանք ուղղված չլինեն իր շահերի դեմ։ Մոսկվան պարբերաբար հիշեցնում է, որ 2020 թվականին տարածաշրջանում հրադադարի հաստատումը հնարավոր եղավ հենց իր միջնորդական ջանքերի արդյունքում՝ ակնարկելով, որ կողմերի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը պետք է տեղի ունենա ռուսական միջնորդությամբ։ 


 

 

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն