Ամերիկացի զինվորականները պետք է լքեն Մերձավոր Արևելքը. Աբդոլլահիան
Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է՝ ամերիկացի զինվորականները պետք է լքեն Մերձավոր Արևելքի տարածաշրջանը։ Ըստ «Դետք»-ի՝ իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ Աբդոլլահիանն այս մասին ասել է Դամասկոսում սիրիացի պաշտոնակից Ֆեյսալ Միկդադի հետ բանակցություններն ամփոփող ասուլիսում։
Աբդոլլահիանն ընդգծել է, որ ոչ ոք չի կարող «կտրել տարածաշրջանի երկրները միավորող կապերը»։
«ԱՄՆ-ն պետք է դադարի տառապանքներ պատճառել տարածաշրջանի ժողովուրդներին։ Ամերիկացի զինվորականներին խորհուրդ ենք տալիս վերադառնալ այնտեղ, որտեղից եկել են։ Սիրիան տարածաշրջանում մեխի կարևորություն ունեցող երկիր է, և մենք չենք կարող այն անտեսել»,- ասել է նա։
Իրանի գլխավոր դիվանագետը հայտնել է, որ Թեհրանը դրական է գնահատում Սիրիայի և մնացած արաբական երկրների միջև հարաբերությունների վերականգնումը։ Նա այս համատեքստում ասել է, որ Սաուդյան Արաբիա կատարած այցի ընթացքում թագավորության պաշտոնատար անձինք հայտնել են, որ Էր-Ռիադը ձգտում է զարգացնել հարաբերությունները Դամասկոսի հետ։
«Մենք շարունակելու ենք աջակցել սիրիական իշխանությանը, բանակին և ժողովրդին այնքան ժամանակ, քանի դեռ իրավիճակը չի կայունացել»,- եզրափակել է նա։
#Դետքի_հետագծով
Արևմուտքը շարունակում է զինել Ուկրաինային, որպեսզի երկիրն ամեն գնով հաղթանակ տանի Ռուսաստանի հետ պատերազմում։ Միևնույն ժամանակ, չնայած արևմտյան ահռելի ռազմական աջակցությանը, ուկրաինական կողմը տևական ժամանակ է, ինչ չի կարողանում որևէ լուրջ հաջողություն արձանագրել։
Ավելացնել նոր մեկնաբանություն