«TEKNOFEST»-ում ցուցադրվել է Թուրքիայում արդիականացված ադրբեջանական գրոհային ինքնաթիռը
Օգոստոսի 30-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում առաջին անգամ անցկացվել է օդատիեզերական և տեխնոլոգիական աշխարհի «TEKNOFEST» խոշորագույն փառատոնը։ Փառատոնն անցկացվում է Էթիմեսգուտի օդանավակայանում և կտևի մինչև սեպտեմբերի 3-ը։ Միջոցառման շահագրգիռ կողմերն են «ASELSAN», «ROKETSAN», «Baykar», BMC, «HAVELSAN», «TÜBİTAK», STM, «Turkish Aerospace Industry», «TUSAŞ», «Turkish Airlines», «Türksat» և «Türkcell» ընկերությունները, ինչպես նաև «Bogazici» համալսարանը, Ստամբուլի տեխնիկական և Յըլդըզի տեխնիկական համալսարանները։ Փառատոնին ցուցադրվում է ադրբեջանական «Սու-25 ՄԼ» գրոհային ինքնաթիռը, որն արդիականացվել է Թուրքիայում՝ ստանալով «Լաչին» անունը։
Ավելացնել նոր մեկնաբանություն